Բաժիններ՝

G7-ի երկրների արտգործնախարարները մտահոգություն են հայտնել Թայվանի մոտ Չինաստանի զորավարժությունների կապակցությամբ

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի զորավարժությունները Թայվանի մերձակայքում անհանգստություն են առաջացնում G7-ի երկրների շրջանում։ Այս մասին ասված է G7-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

«Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ԱԳ նախարարները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը, խորը մտահոգություն ենք հայտնում Չինաստանի սադրիչ գործողությունների կապակցությամբ, մասնավորապես՝ Թայվանի շուրջ վերջին լայնածավալ զորավարժությունների կապակցությամբ:

Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, որոնք սպառնում են խաղաղությանը և կայունությանը, ներառյալ ուժը և հարկադրանքը: Այս աճող և ապակայունացնող գործողությունները մեծացնում են լարվածությունը Թայվանի նեղուցում և վտանգում համաշխարհային անվտանգությունն ու բարգավաճումը: G7-ի անդամները և ավելի լայն միջազգային հանրությունը շահագրգռված են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման հարցում»,- նշվում է տեքստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930