
Հրդեհ Սիսիան քաղաքում

Ապրիլի 6-ին ժամը 16:07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիանի Խանջյան փողոցի տներից մեկին կից փայտե ծածկի տակ այրվում է կուտակած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:11-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են ծածկի (մոտ 32 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 300 հակ պահեստավորած անասնակեր: