Սյունիքում թշնամին շարունակում է պարբերապար կրակել, ուզում է ամբողջ Սյունիքը դատարկի, չի՛ ստացվելու. Աշոտ Ավագյան

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանը Սյունիքի մարզում պարբերաբար կրակում է հայկական կողմի ուղղությամբ, այս անգամ կրակոցներն ուղղված են եղել Խոզնավարի ու Խնածախի վրա, որտեղ նույնիսկ վնասվել էին տան տանիքները։

Սյունեցի քանդակագործ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կողմից կրակոցներն այսօր էլ կան։
«Երեկ ու այսօր խոսել եմ մարդկանց հետ, ասել են, որ թշնամին պարբերաբար կրակում է։

Գուցե մենք ենք մեղավոր, որ թշնամին կրակում է, պետք է պատասխանել, որ չեն պատասխանում, միշտ էլ կկրակի։ Եթե թշնամին մեկն է կրակում, պետք է ավելիով պատախանես։

Թշնամին Սյունիքի ուղղությամբ ակտիվացել է, որովհետև այդ տարածքը նրա համար ունի կարևոր նշանակություն։ Այս կրակոցները նաև հոգեբանական նպատակով են անում, քանի որ ուզում են Սյունիքի գյուղերը դատարկեն։ Բայց ինչքան էլ դատարկեն՝ մի 2 հոգի պայքարող, մի 2 նվիրյալ ու մի 2 «հիմար» հաստատ կմնան։

Կարդացեք նաև

Դե գիտենք՝ թշնամին ուզում է ամբողջ Սյունիքը դատարկի, բայց չի՛ ստացվելու, որովհետև մեզ մոտ նույնիսկ մարդիկ կան, որ տներ են կառուցում, դե սա էլ այն դեպքն է, որ «առուն չթռած՝ հոպ են ասում»»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Ավագյանը։

Նա նշեց, որ թշնամու կրակոցներին բնակիչներն արդեն սովորել են, մշտական կրակում է։

Այս ամենի համատեքստում խաղաղության մասին իշխանությունների հայտարարություններն ազատամարտիկի մոտ արդեն ծիծաղ են առաջացնում։ Ըստ նրա՝ զավեշտալի է, երբ Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ պատրաստ չէ խաղաղության, իսկ Հայաստանի ղեկավարն անընդհատ խոսում է խաղաղության գնալու մասին։

«Հիշե՛ք, Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու, մարդկության պատմությունը հյուսված է պատերազմների վրա։ Այնպես որ, այդ գյադան, որ խաղաղությունից է խոսում, ինչ-որ նպատակներ ունի, դրա համար է խոսում։ Իսկ նպատակը գիտե՞ք՝ որն է՝ նորից վերարտադրվել, արանքում այլ բան չկա»,- շեշտեց Աշոտ Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930