Բաժիններ՝

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում

Ապրիլի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես՝ Արամ Խաչատրյան փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս