Բաժիններ՝

Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են քննարկել ռուսական հազվագյուտ հողային մետաղների շուրջ նախագծերը

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները սկսել են քննարկումները հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ նախագծերի շուրջ: Այդ մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն և արտասահմանյան երկրների հետ ներդրումների ու տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

«Հազվագյուտ հողային մետաղները կարևոր ոլորտ է համագործակցության համար, և, անշուշտ, մենք քննարկումներ ենք սկսել Ռուսաստանում տարբեր հազվագյուտ հողային մետաղների և նախագծերի շուրջ», – Դմիտրիևն ասել է հրատարակությանը։

Նա նաև հայտնել է, որ ամերիկյան մի քանի ընկերություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել նախագծերի նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31