Ալիևը երեկ հերթական անգամ հայ ժողովրդին թիրախավորել է որպես «թշնամի», «բարբարոս», «թալանչի», «ֆաշիստ» և այլն, իսկ Աղդամն էլ որոշել է անվանել «Կովկասի Հիրոսիմա». Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը գրում է. «Ալիևը երեկ հերթական անգամ հայ ժողովրդին թիրախավորել է որպես «թշնամի», «բարբարոս», «թալանչի», «ֆաշիստ» և այլն, իսկ Աղդամն էլ որոշել է անվանել «Կովկասի Հիրոսիմա»։

Առաջիկայում Ալիևի բերանից Ադրբեջանի բնակիչները կիմանան նաև, թե որն է «Կովկասի Նագասակին», ու քանի որ այս ամենը որևէ կապ չունի ոչ խաղաղության, ոչ խաղաղ համակեցության ու տեսանելի ապագայում ոչ էլ դրա որևէ հնարավորության հետ, որպես առավոտյան ընթերցանություն առաջարկում եմ ծանոթանալ իմ ու Լևոնի (Levon Hovsepyan) նոր հոդվածի հետ, որտեղ փորձել ենք բացատրել, թե ինչու Ադրբեջանը չի ուզում Հայաստանի հետ խաղաղություն, և ինչու է հայ ժողովրդի հետ խաղաղ համակեցությունը ընկալվում որպես գոյաբանական սպառնալիք Ադրբեջանի իշխող քաղաքական վերնախավի մոտ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31