Որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. իմը ստվեր է, իրենցն՝ ուրվական. Սերժ Սարգսյան

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանին ե՞րբ ականատես կլինենք:

«Դժվար հարց է, այդպիսի բարդ հարցեր մի տվեք, խնդրում եմ»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են իր ստվերի հետ դեռ կռվում մարդիկ, երրորդ նախագահը պատասխանեց.

«Այդ հարցին արդյո՞ք ես պետք է պատասխանեմ, այդ հարցին պետք է այդ մարդիկ պատասխանեն: Համենայնդեպս, որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում: Իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական»:

Տեսանյութեր

Լրահոս