Սա այսօրվա ճեպազրույցի կեղծիքների առաջին բացահայտումն էր, մոտ օրերս կլինեն նաև նորերը․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն վարել է մի շարք պնդումներ, որոնց անդրադառնալու եմ առաջիկա հարցազրույցներում, բայց մեկը այնքան ակնհայտ սուտ է, որ որոշեցի մի ամբողջ ստատուսի արժանացնել:

Պարոն Հովհաննիսյանը նշում է, թե ԵՄ-ի հետ քննարկում են մի փաստաթուղթ, որի մեջ առաջին անգամ նշվելու է անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության մասին՝ մի խոսքով հերթական իբր «աննախադեպը»։

Կից ներկայացնում եմ ՀՀԿ իշխանության տարիներին բանակցված և ստորագրված CEPA-ի անվտանգությանը վերաբերվող հատվածները։ Ընդ որում, մեր փաստաթղթի մեջ անվտանգության ոլորտում համագործակցությունը ներկայացվում է թե արտաքին, թե ներքին անվտանգային խնդիրներին ԱՌԱՆՁԻՆ մասերի և հոդվածների տեսքով։

Սա այսօրվա ճեպազրույցի կեղծիքների առաջին բացահայտումն էր։ Մոտ օրերս կլինեն նաև նորերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31