Բաժիններ՝

Հայ երկրպագուները Թբիլիսիում կանցկացնեն երթ Վրաստան – Հայաստան մրցախաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները մարտի 23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կանցկացնեն երթ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումից առաջ։

«Թբիլիսի մեկնող հարգելի երկրպագուներ, Վրաստան – Հայաստան խաղին ընդառաջ երկրպագուների երթը կմեկնարկի Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից։

Հավաքվում ենք մարտի 23-ին, ժամը 15։00-ից, երթը կմեկնարկի 16։00-ին` քաղաքային իշխանության հետ նախապես համաձայնեցված երթուղով։

Ձեզ հետ ունեցեք եռագույն դրոշներ և հավաքականի ատրիբուտիկա։

Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում։

Անսպառ հավատ,

Անմնացորդ նվիրում»,- նշվում է FAF-ի հաղորդագրությունում։

Վրաստան – Հայաստան հանդիպումը մարտի 23-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 3:0 հաղթել էր Վրաստանի թիմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս