
Կոմիտասի պողոտայում 3 մեքենա է բախվել

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա, Գյուլբենկյան և Կասյան փողոցների խաչմերկում բախվել են «Toyota Land Cruiser», «Kia Forte» և «Honda e:NS1» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնութուն են ցուցաբերել 1 հոգու, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։