Բաժիններ՝

Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը դուրս եկավ օղակների վարժության եզրափակիչ։

Մրցաշարին հենացատկում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել:

Փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր հենացատկում։

Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։

 

Թուրքիա Անթալիա
Աշխարհի գավաթի երրորդ փուլ

Վահագն Դավթյան
օղակներ 14,000 միավոր

🇦🇲🇦🇲🇦🇲

Posted by Gymnastics Federation of Armenia on Thursday, March 20, 2025

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս