
Տապակած ծովախեցգետիններ՝ խրթխրթան խմորով

Բաղադրությունը՝
- ծովախեցգետին- 0.5 կգ
- բուսայուղ
- ձու- 4 հատ
- թան կամ կաթ- 1 բաժակ
- աղ, սև պղպեղ
- կարագ
- ալյուր- 1 բաժակ
- եգիպտացորենի ալյուր- 1 բաժակ
- սխտորի փոշի- 2 ճ/գ
Սոուսի համար՝
- մայոնեզ
- քաղցր չիլի սոուս
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Բուսայուղը մեծ, հաստ հատակով տապակի մեջ միջին ջերմության վրա տաքացրեք: Ափսեի մեջ հարել ձուն և թանը, ավելացնել աղ և պղպեղ։
Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը, եգիպտացորենի ալյուրը, աղը, պղպեղը, սխտորի փոշին և պղպեղը։
Ծովախեցգետինը սկզբում թաթախել ձվի մեջ, ապա ալյուրի։
Շատ տաք բուսայուղի մեջ տապակել 3 րոպե՝ մինչև խրթխրթան և ոսկե դարչնագույն դառնալը։
Մատուցել՝ սոուսի հետ։