
Հանգչիր խաղաղությամբ որդուդ վատ դաստիարակած, բայց Հայ եղած Պետրոս Գրիգորյան՝ Բեդրոս Կիրկորով. Զառա Արամյան

Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ կարող չանդրադառնալ Բեդրոս Կիրկորովին…
Մոտ 30-ից ավել տարի առաջ, երբ այն ժամանակ անվանվող Հեռուստառադիոպետկոմիտեի Արտասահմանի համար տրվոր հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիրն էի, ու բացի ամենօրյա հաղորդումները վարելուց՝ ունեի նաև իմ կիրակնօրյա հեղինակային «В гостях у Зары» ծրագիրը և ի հպարտություն ասեմ, որ շատ ու շատ հաղորդումներս այժմ պահվում են Հանրային Ռադիոյի պահոցում… Ինձ հյուր էին գալիս ճանաչված մարդիկ, ու խոսում էինք շատ անկաշկանդ ու ազատ. Օրինակ, երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանը պատմում էր անեկդոտներ…
Մի օր ինձ ասացին, որ Երևանում է նոր թափ ու ճանաչում հավաքող Ֆիլիպ Կիրկորովի հայրը… Որոշեցի հրավիրել ծրագրիս… Կապ հաստատեցի հետը, սիրով համաձայնեց ու եկավ իմ հաղորդման ( ռուսերենով էր) հյուր…
Երբ սկսեց բացահայտել իր հայ լինելը, ես առաջարկեցի հաղորդմանը խոսել հենց հայերենով ու վրայից դնել թարգմանությունը ռուսերենով և այդպես էլ արեցինք..
Բեդրոսը խոսեց ուժեղ արտահայտված ռուսերեն ակցենտով, շեշտադրումներով, մերթընդմերթ, օգտագործելով ռուսական բառեր, բայց դե հայերենով ու ես, որպեսզի եթերում հնչի իր հայերենը, մի փոքր ուշ էի դնում մոնտաժի ժամանակ կանացի ձայնով թարգմանությունը…
Բեդրոսը պատմեց, թե ոնց են իր նախնիները փախել կոտորածներից ու հանգրվանել Բուլղարիայում, ոնց, որ կարողանան հեշտ ինտեգրվել, ստիպված Գրիգորյան ազգանունը դարձավ Կիրկորով, իր իսկ անունը՝ Պետրոս Փիլիփոսը դարձավ Բեդրոս, որ հայրը կոշկակար էր, ու որ իր որդուն անվանեց հենց հոր պատվին Փիլիփոս՝ Ֆիլիպ…
Մի հրաշք հաղորդում ստացվեց… շոկային, քանզի առաջին անգամ հրապարակավ բացահայտվեց ռուսական էստրադայի աստղի Ֆիլիպ Կիրկորովի ազգությունը…
Հաղորդումս հեռարձակվում էր Ռուսաստանում ևս և Մոսկվայում էլ էր շոկ… Բոլորն անդրադառնում էին հաղորդմանս, մեջբերումներ անում… Ես էլ ստացա «Օստանկինոյից» պարգևատրում, ու մրցանակ «Տարվա լավագույն շոկ բացահայտում հաղորդում» անվանակարգում…
Հետո էր արդեն, որ Ֆիլիպը անամոթաբար իրեն է՛լ բուլղարացի, է՛լ ռուս, է՛լ չգիտեմ՝ ինչ էր բացահայտում ու դրա համար տարիներ առաջ մերժվեց Հայաստանի իր համերգը կազմակերպելուն… Բոյկոտեցինք…
Դա արդեն այլ պատմություն է ու…
Աստծու առջև իր տալու հաշիվը…
Իսկ հայրը ծնվեց ու մահացավ հայ…
Հանգչիր խաղաղությամբ որդուդ վատ դաստիարակած, բայց Հայ եղած Պետրոս Գրիգորյան՝ Բեդրոս Կիրկորով…»։