
«Փաստորեն Կոչեւբաևը սպասելիքներ է ունեցել այս իշխանություններից, որը չի արդարացվել, այդ պատճառով հիմա աջ ու ձախ մեղավորներ է ման գալիս»

ՀՀԿ ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն ու աջակիցները բոլոր հնարավոր միջոցներով փորձում մաքրել պատմության էջերից ժողովրդի ոչ այնքան դրական վերաբերմունքը իրենց թիմի հանդեպ։
Դրա վառ ապացույցն է «5-րդ ալիքի» Ալեքսանդր Կուչաբաևի հարցազրույցը, որտեղ նա ամեն կերպ փորձում է սևացնել ՀՀԿ-ին և ներկայացնել Սերժ Սարգսյանին որպես Նիկոլ Փաշինյանի «հովանավոր» դեռևս 2008 թվականից։
Այդ մտայնությունը, թե ՀՀԿ-ն և նրա անդամները միտումնավոր ճանապարհ են հարթել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար, ոչ միայն ծայրահեղ անհեթեթություն է, այլև ակնհայտ ու միտումնավոր իրականության խեղաթյուրում։
Ձեր այժմյան շատ ու շատ աջակիցները այն ժամանակ մասնակցում էին «դագաղ շոուներին»՝ ընդդեմ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչների։ Մինչդեռ նույն այդ ժամանակ ՀՀԿ-ն և անձամբ Սերժ Սարգսյանը բազմիցս զգուշացրել էին, որ Նիկոլ Փաշինյանը լինելու է պատուհաս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար։
Փոխանակ զբաղվելու քաղաքական սուտ տեղեկություններ տարածելով և արհեստական սկանդալներ ստեղծելով, ժամանակն է կենտրոնանալ կապիտուլյանտ իշխանություններին հնարավորինս շուտ հեռացնելու վրա, այլ ոչ թե լուրջ դեմքով ու վարդագույն փողկապով սպասել 2026 թվականին։
Փաստորեն Կոչեւբաևը սպասելիքներ է ունեցել այս իշխանություններից, որը չի արդարացվել, այդ պատճառով հիմա աջ ու ձախ մեղավորներ է ման գալիս: Կոչուբաևներին պետք է ասել մի բան, ձեր Նիկոլին մեր վրա չկարեք:
Հ.Գ. Կից ներկայացնում եմ այն փաստը, թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ մերկացնում»։