Ի՞նչ եք շահելու ևս մեկ քաղաքական հետապնդումից. Գերիները հետ են գալո՞ւ, թե՞ Արցախի դավադիր հանձնումն եք արդարացնելու. Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը գրում է. «ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանը, ով վայելում է շատ երևանցիների համակրանքը՝ քաղաքական հետապնդման նպատակով հայտնվել է ազգակործան իշխանությունների թիրախում:

Աշխարհը կանգնել է նոր պայթյունավտանգ կոնֆլիկտների շեմին, Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիայի համար արհեստական հիմքեր է ստեղծում, Հայաստանի տնտեսությունը մեղմ ասած անկում է ապրում, մարդկանց կյանքի պայմանները գնալով ավելի են բարդանում, իսկ Նիկոլի կառավարությունը հերթական քաղաքական հետապնդումն է փորձում իրականացնել:

Քաղաքական շոուներով ու տարբեր անձանց դեմ կեղծ մեղադրանքներով ժողովրդին կերակրելու, մարդկանց աչքերը փակելու և մանիպուլացնելու գործողությունները զզվացրել են արդեն շատերին:

Ի՞նչ եք շահելու ևս մեկ քաղաքական հետապնդումից: Գերիները հետ են գալո՞ւ, թե՞ Արցախի դավադիր հանձնումն եք արդարացնելու: Միգուցե Ադրբեջանը խաղաղության պայմանագի՞ր է կնքելու, կամ միջանցքի թեմա՞ն եք ջրելու:

Չեք հասկանո՞ւմ, որ ձեր կապիտուլյանտ ռեժիմի դեմ պայքարն անխուսափելի է, որովհետև դա է երկրի փրկության միակ ճանապարհը»:

Տեսանյութեր

Լրահոս