
Երկրում գործ չկա՞ անելու, որ առաջին աշխատանքային օրով լույսը բացվում է՝ ստատուսներ գրելու վրա ժամանակ ծախսելով. Պիպոյան

Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գաղտնիք բացեմ։
Երբ օրվա մեջ մի քանի զանգ կամ նամակ եմ ստանում, որոնք կապ չեն ունենում աշխատանքի հետ, օրվա վերջում նկատում եմ, որ օրվա գործը կիսատ եմ արել:
Չեմ դժգոհում ոչ զանգերից, ոչ նամակներից՝ նորմալ է ու պետք է լինի, բայց դե չարած գործից չեմ կարողանում չնյարդայնանալ: Բնական է՝ ամեն զանգից ու նամակից հետո մի քանի րոպե էլ «տանում է» «կտրված մտքի թելին» վերադառնալը ու հանրագումարում դա արտացոլվում է պրոդուկտիվությանդ վրա:
Ինչո՞ւ հիշեցի և ինչո՞ւ ժամանակ ծախսեցի սա գրելու համար: Երկրում գործ չկա՞ անելու, որ առաջին աշխատանքային օրով լույսը բացվում է՝ ստատուսներ գրելու վրա ժամանակ ծախսելով: Ի դեպ, այս գրառումն անգամ, եթե ցանկանամ՝ աշխատանքային է՝ բացահայտել և հանրայնացնել «չի կարելիները», ո՞նց կարելի է այդքան անելիքի մեջ զբաղվել «ոչ մի բանով»»: