Բաժիններ՝

Մասնակի փլուզում՝ Գյումրիում

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում գտնվող տներից մեկում փլուզում է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի թիվ 304 տանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Արդյոք փլուզումը կապ ունի այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետ, պարզվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս