Բաժիններ՝

Դանիայի վարչապետը չի բացառում իր երկրի պաշտպանության հնարավորությունը ֆրանսիական միջուկային ուժերի կողմից

ԵՄ երկրները պետք է քննարկեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ եվրոպական երկրները ֆրանսիական միջուկային ուժերի պաշտպանության տակ դնելու վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։

«Ամեն ինչ քննարկման ենթակա է: Բոլոր լավ գաղափարները պետք է քննարկման մաս լինեն»,- ասել է նա Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ:

Ավելի վաղ՝ Մակրոնն իր ուղերձում ասել է, որ Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի կոչից հետո դաշնակիցների հետ կսկսի քննարկումները եվրոպական երկրներին Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի պաշտպանության տակ ընդունելու հնարավորության շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31