
«Վահե Գրիգորյանը հանգիստ կարող է լինել միայն բանտում». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վահե Գրիգորյանը հանգիստ կարող է լինել միայն բանտում…
Առաջիկա ժամանակաշրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի կողմից ընտրված դատավոր Վահե Գրիգորյանը, իր պաշտոնը ստանձնելուն զուգահեռ, մեր կողմից կստանա մի լավ «նվեր»։
ՄԻԵԴ բոլոր դատավորներին կփոխանցվի նրա գործունեության, այդ թվում ենթադրյալ հանցագործությունների մասին մի ամբողջական ու ծավալուն տեղեկանք՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Նյութի ֆրանսերեն թարգմանության հարցում ակնկալում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովներին մասնակցող, հայտնի ֆրանկոֆոն Նիկոլ Փաշինյանի մասնագիտական աջակցությունը։
Մեր պետության դեմ բազում ենթադրյալ հանցագործություններ կատարած Վահե Գրիգորյանը չի կարող փախչել արդարադատությունից։ Նա հանգիստ կարող է լինել միայն բանտում»։