Թրամփը պաշտոնից հեռացրել է Ռազմական ղեկավարների կոմիտեի նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է ռազմական ղեկավարների կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունին։ Նա Բրաունի փոխարեն առաջադրել է Դեն Քեյնիի թեկնածությունը, որը պետք է հաստատի Սենատը։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարի ծառայելու համար։ Նա ականավոր առաջնորդ է, ես նրան և իր ընտանիքին մեծ ապագա եմ մաղթում»,- Truth-ում գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Բրաունին այդ պաշտոնին առաջադրել էր Ջո Բայդենը 2023-ին, մինչ այդ նա զբաղեցրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարի պաշտոնը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728