Առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համալսարանական շրջանակներից ստացված տեղեկություններից դատելով, առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան: Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ կառավարության որոշում է ընդունվել, ըստ որի` բուհական կրթության տարեկան վարձավճարի վերին սահմանն է ֆիքսվել, որ բուհերը կամայականություն չդրսեւորեն: Սահմանվել է, որ տարեկան 1 միլիոն դրամից ավելի չի կարող լինել ուսման վարձը:

Ամեն ինչ «բարեփոխող», այսինքն` թանկացնող իշխանությունը որոշել է այստեղ էլ «բարեփոխում» անել, եւ հիմա ԿԳՄՍՆ-ում քննարկում են 1 միլիոնի սահմանափակումը հանելու հարցը: Հիմնավորումն այն է, թե մասնավոր դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որտեղ 1 միլիոնից ավելի է տարեկան վարձը»:

Տեսանյութեր

Լրահոս