«Փաշինյան Նիկոլ, այ տղա, ուշադիր էղի». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյան Նիկոլ, այ տղա, ուշադիր էղի Գյումրու քաղաքապետարանում քո չսիրած քրեական ենթամշակույթի տարրեր են ի հայտ գալիս ու հենց քո թեկնածուի թիմում:

Ինչ որ խնդալու ահաբեկումների փուլ են մտել փոքրիկ բալիկները:

Տղեք կողմնորոշվեք, կամ գողական կերտաք, կամ ձեր շեֆի հակաքրեական ենթամշակույթի մեջ կեղնիք:

Սպասեմգը ձեզի, քաղաք եմ: Ձեր մեջ լիքը մարդ կա օր համարս ունի: Բայց պատրաստ եղեք օր պատասխան բըդի տաք նաև ընոր համար, թե ինչղ ձեր թեկնածուն քանիմ ամիս առաջ Նիկոլին վերջին բառերով տարբեր միջավայրերում քֆուր կուդար, իսկ հըմի շեֆ պռիզնատ գուկա:

Բարի գիշեր»։

Տեսանյութեր

Լրահոս