
Սուր շնչառական հիվանդությունների առումով լարված, բայց ոչ բռնկման շրջանում ենք. Անահիտ Ավանեսյան
Մենք ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում, վերջին 2-3 շաբաթվա ընթացում սուր շնչառական վիրուսների մասով նույն իրավիճակն ունենք, լրագրողների հետ զրուցյում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարն ավելացրեց, որ տվյալ սեզոնին համահունչ իրավիճակ ունենք.«Չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում ենք։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու ցուցումներ այս պահին չկան։
ԿԳՄՍՆ-ի մեր գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք բացակայությունների մոնիթորինգի և դրանց պատճառների մասով։ Շատ հստակ կանոնակարգ կա, թե երբ պետք է անցնել հեռավար ուսուցման և եթե կարիքը լինի, կգնանք դրան։ Բայց այս պահին դրա կարիքը չկա»։