Բաժիններ՝

Թրամփը չի կարծում, թե Ուկրաինան կվերադարձնի իր տարածքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ուկրաինան հազիվ թե վերադարձնի հակամարտության ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները։ Լրագրողի հարցին՝ արդյոք Ուկրաինան հետագայում կարող է վերականգնել իր՝ 2014 թվականից առաջ ունեցած սահմանները, Թրամփն ասել է, որ ըստ իրեն, դա քիչ հավանական է։

«Դա անհավանական է թվում։ Նրանք շատ տարածք են վերցրել և կռվել են այդ հողերի համար և շատ զինվորների են կորցրել։ Ես կարծիք չեմ արտահայտում այդ մասին, ես շատ եմ կարդացել այդ մասին, և շատ մարդիկ են կարծում, որ դա հավանական չէ։ Կարծում եմ՝ այդ տարածքների որոշ մասը կվերադարձվի», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ իր նպատակը պատերազմը դադարեցնելն է։ Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը նպատակահարմար չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728