Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այնտեղ G7-ի երկրների արտգործնախարարների հետ խորհրդակցությունից հետո նա կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նա Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ կայցելի փետրվարի 15-ից 18-ն ընկած ժամանակաշրջանում։«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ պետքարտուղար Ռուբիոյի շփումները կնպաստեն ԱՄՆ-ի շահերի առաջխաղացմանը տարածաշրջանային համագործակցության, կայունության և խաղաղության խթանման գործում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Քննարկումների կենտրոնական թեմաները կլինեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցումը, ինչպես նաև Իրանի և նրա հետ կապված ուժերի «ապակայունացնող գործունեությանը դիմակայելը», նշել է Պետքարտուղարությունը:

Սա կլինի պաշտոնն ստանձնելուց ի վեր Ռուբիոյի առաջին այցը մերձավորարևելյան տարածաշրջան և կհամընկնի Գազան վերահսկողության տակ վերցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի շուրջ առաջացած աղմուկի հետ։

Թրամփն առաջ է քաշել Գազայի պաղեստինցիներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ:

Ըստ Թրամփի՝ Իսրայելը պետք է Գազայի հատվածն ԱՄՆ-ին հանձնի մարտական գործողություններն ավարտելուց հետո, և ԱՄՆ-ն կկարողանա սկսել «Երկրի վրա ամենամեծ և ամենադիտարժան նախագծերից մեկի» իրագործումը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս