Իր խոհանոցում ձվածեղ անող Փաշինանը ժողովրդից ամեն ինչ գաղտնի է պահում՝ ոչինչ չեմ բացառում. Մանուկյան

Մեղրիի փոխանակում, որ ասում են, նայում եմ դահլիճին, կեսը էդ տարիներին ծնված երեխեք են եղել, ցավս դա է. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այդ թեմային վերաբերող գրառումներին ու մեղադրանքների մասին հարցին։

Մանուկյանը նշեց, որ օգոստոս ամսին Քոչարյան-հայր Ալիև բանակցությունների երեք ժամ իրենք են գործընկերների հետ «ճռռացել» արևի տակ։

«Հիմա, որ հարցնես էդ ինչ բանակցություններ են, չեն էլ իմանա», – ասաց նա՝ նշելով, որ հուշաթերթիկում գրում, տալիս են։

«Ամբողջ էդ Մեղրիի հարցը, Քի Վեսթի հարց, այդ ամբողջ պրոցեսի մեջ ես եղել եմ որպես Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, տեսել եմ այդ ամենը։ Մեր գործընկեր Աննա Գրիգորյանը փայլուն ձևակերպեց՝ ասաց՝ եկեք ձեզ տանեմ Մեղրի, դուք էլ տարեք ձեր պահած Արցախ»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս