Փաշինյանի դեմ պայքարելու փոխարեն, պայքարում են ՀՀԿ-ի դեմ՝ չի ստացվելու. քաղաքական «լաչառություն» է
Քաղաքական կատեգորիա է դառնում լաչառությունը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հակասող հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Սիմոնյանն օրերս հայտարարել էր, որ իրենք իշխանություն են ստացել ՀՀԿ-ից և Սերժ Սարգսյանից, իսկ երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.«Ո՞վ է Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը, որ ինձ իշխանություն տան կամ չտան»։
Աբրահամյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական օրակարգում այդ հարցը մշտապես լինի, որպեսզի հասարակական-քաղաքական խմբերի միջև մշտապես բախման առիթ դառնա.«Չեմ կարծում, որ այս հարցը մեծ ակտուալություն ունի, կամ հասարակության օբյեկտիվ պահանջով վերադարձել է օրակարգ»։