Բաժիններ՝

Վիճաբանությունը կանխվել է

Փետրվարի լույս 11-ի գիշերը Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Մսի կոմբինատ թաղամաս շտապ ոստիկան մոտենա։ Մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները նկատել են վիճաբանող քաղաքացիների, որոնցից երկուսի մոտ՝ մահակ, իսկ մեկի մոտ՝ խոհանոցային դանակ կա։

Ոստիկանները կանխել են վիճաբանությունը, իսկ ժամանած շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 46-ամյա մի տղամարդու:

Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին են տեղափոխվել 34-ամյա երկու երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը կեսգիշերն անց վիճաբանել է 59-ամյա հարևանի հետ, հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 59-ամյա տղամարդու 29-ամյա որդին նկատելով, որ հարևանը, դանակը ձեռքին, ծեծի է ենթարկում հորը, իր մոտ եղած ծալովի դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նրան։

Բացատրական աշխատանքի արդյունքում 29-ամյա երիտասարդը ներկայացել է Կումայրիի բաժին: Վիճաբանության մասնակիցները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728