Բաժիններ՝

ՌԴ-ի բաժինը Հնդկաստանի զենքի ներմուծման մեջ գերազանցել է համաշխարհային ընդհանուր ծավալի 30%-ը

Ռուսաստանի բաժինը Հնդկաստանի զենքի ներմուծման մեջ 2015-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում գերազանցել է համաշխարհային ընդհանուր ծավալի 30%-ը։

Բանգալորի Aero India 2025 միջազգային ցուցահանդեսում այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը։

«Հնդկաստանը շատ տարիներ անընդմեջ զբաղեցնում է ռուսական ռազմական արտադրանքի ինչպես պատվերների պորտֆելի, այնպես էլ մատակարարման զգալի մասը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գծով: 2015-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի բաժինը Հնդկաստանի զենքի ներմուծման մեջ գերազանցել է համաշխարհային ընդհանուր ծավալի 30%-ը»,- ասել է Միխեևը:

Բանգալորում Aero India 2025 հնգօրյա միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է փետրվարի 10-ին։

Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնի ավելի քան 9000 ընկերություն։ Միջոցառմանը մասնակցում է 90 երկրի ներկայացուցիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս