Բաժիններ՝

Երևանում ավտոբուսի կողային ապակին կոտրած անձը ձերբակալվել է

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 31 համարի ավտոբուսի կողային ապակին կոտրած քաղաքացին ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ փետրվարի 7-ին 31 համարի ավտոբուսում վճարման շուրջ ծագած վիճաբանության ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել. քաղաքացին կոտրել է ավտոբուսի կողային ապակին։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,– նշեցին ՔԿ–ից:

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։

Երևանի քաղաքապետարանում վստահ են` քաղաքացին դիտավորյալ է կոտրել ապակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս