Փետրվարի 6-ին լրագրողները ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական կանոնադրությունը չի խանգարի հայ-իրանական հարաբերություններին, և ի՞նչ կտա Հայաստանին Իրան-ՌԴ ռազմավարական համաձայնագիրը, ինչին ի պատասխան՝ դիվանագետը նշեց, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական կանոնադրությունը թույլ փաստաթուղթ է, քան նախկին իշխանությունների օրոք ստորագրվածը, և, որ Իրանի և ՀՀ իշխանությունների միջև այս հարցի շուրջ փոխադարձ ըմբռնում կա: