Իրանը վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Դեսպան

Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի  Սոբհանին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Իրանն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը:

«Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին ու ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար, և վճռականորեն աջակցում է երկրների, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Կեղծ նարատիվների, սպառնալիքների, կասկածների և տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկած նետել մեր միջև»,- նշեց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս