Նոյն առաքինություններով զարդարված անձ էր: Աստվածաշունչը վկայում է, որ Նոյ նահապետն արդար և կատարյալ էր. «Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ ..․. » (Ծննդ. 6:9): Նոյի արդարությունն ու կատարելությունը չպետք է մեկնաբանվի ու հասկացվի որպես բացարձակ, որովհետև միայն Աստված բացարձակ արդար ու կատարյալ է: Նոյը համեմատաբար արդար ու կատարյալ էր իր ցեղի մարդկանցից, որոնք երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով, և որոնց պատճառով երկիրը ապականվեց, լցվեց անիրավությամբ (Ծննդ. 6:11-12):
«Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերական միությունը» հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիան շարունակում է մնալ նախընտրելի ուղղություններից մեկը։
Հայտնաբերվել է կապ նախաճաշը բաց թողնելու և սրտի կաթվածի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկի միջև: Այս մասին KP.RU-ի հետ զրույցում խոսել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Քսենիա Էրուսլանովան։
Տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու՝ իշխանությունների որոշումն առաջին իսկ պահից որակվեց՝ որպես «հետքայլ»։ Ֆորմալ առումով դա, իհարկե, հետքայլ է, որովհետև հետևում է ընդամենը երկու օր առաջ Երևանի քաղաքապետի հնչեցրած հայտարարությանը, թե «ոչ մի հետքայլ չի անելու»։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նշանակվել է երկրի նախագահ՝ անցումային շրջանում, հայտնում է Reuters-ը։
Xinhua գործակալությունը հաղորդում է, որ տոնի նախօրեին Չինաստանում 200 միլիոնից ավելի մարդ միջմարզային ուղևորության է մեկնել։
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 400.000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ: Այս մասին իր զեկույցում հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
Արաբիկա սուրճի բորսայական գները հունվարի 28-ին հերթական անգամ գերազանցել են պատմական ռեկորդը և անցել տոննայի դիմաց 7900 դոլարի նշագիծը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։
Մարդկանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ֆոնին հետաքրքիր տեղեկություններ են 168.am-ին հասնում Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Աղասի Իսահակյանի կարիերային աճի ու ֆինանսական միջոցների թռիչքի մասին, ում մասին ասում են՝ ընդդիմադիր լինի, Իսահակյան Աղասին գործ կարի, ընդ որում՝ հաճույքով:
Ֆրանսիան փետրվարի 12-ին հրավիրում է Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ուկրաինայում պատերազմը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետների:
Կոտայքում տեխսպասարկման կետը հրկիզելու համար օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել քաղաքական գործունեությամբ զբաղվող հայտնի անձ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Փոփոխությունների նպատակն է կանխարգելել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ՀՀ տարածքում, համակարգել վերահսկողությունը միջազգային չափանիշներին համապատասխան, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի զսպման մեխանիզմները դարձնել ավելի խիստ:
Վանա լճում ջրի մակարդակը օրեցօր նվազում է։ Լուսանկարներ և տեսանյութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչ տեսք ունի լիճը։ Ջրի մակարդակը շարունակում է իջնել երաշտի, ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման պատճառով, ինչպես նաև գոլորշիացման հետևանքով։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ծրագրում է փետրվարի սկզբին այցելել Ռուսաստան: Այս մասին հայտնում է Риа новости-ն։
«2020թ. այս կողմ մարդիկ մեր երկրի ողնաշարը համարում են ոչ թե բանակը, այլ ոստիկանական զորքերը: Հզոր բանակ ունենալու համար պետք է հզոր ռազմաքաղաքական ղեկավարություն լինի, հզոր վարչապետ լինի, հզոր ԳՇ պետ լինի, որը չունենք: Ներկայիս պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պարզապես նշանակված մարդիկ են, որոնք բանակը քանդում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա:
Իսրայելը հունվարի 30-ին ազատ կարձակի պաղեստինցի 110 բանտարկյալների, այդ թվում՝ 30 անչափահասների: Այս մասին հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ գերիների հարցերով գրասենյակը:
Հունվարի 28-ին՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի օրը, Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը Նիկոլ Փաշինյանին դիմավորել է հանդիսավոր շարանցումով, այնուհետև տոնական միջոցառումը շարունակվել է ՊՆ վարչական համալիրի ներսում:
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրում՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի միասնական հարթակում։
Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող պատանդառված անձինք այսօր հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց հարազատների հետ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Դանիայի կառավարությունը պատրաստվում է 1.6 միլիարդ եվրո ուղղել Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում, այդ թվում՝ Գրենլանդիայում պաշտպանական խնդիրների լուծմանը: Այդ մասին հայտնել է Դանիայի ռազմական գերատեսչությունը:
«Մարդիկ ՔՊ-ական իշխանությանը տեսնել չեն ուզում. այն տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք, օրինակ, Գյումրիից, շատ ավելին են ասում, քան այս թվերը. ժողովուրդը չի ուզում ՔՊ-ի անունը լսել»,- ասաց Մինասյանը՝նշելով՝ իրականում ՔՊ-ի վականիշը շատ ավելի ցածր է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Համայն հայության ամենամեծ ողբերգությունն այն է, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ միայն ապաշնորհ, այլև հակահայ վարչապետի կողմից:
Կասպից ծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան տված Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Boeing-ն ընդհատել է թռիչքը և վայրէջք է կատարել ՌԴ Աստրախան քաղաքում: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Գրենլանդիայի բնակիչների 85%-ը չի ցանկանում, որ կղզին դառնա ԱՄՆ-ի մի մասը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարել է Verian սոցիոլոգիական կենտրոնը դանիական Berlingske թերթի և գրենլանդական Sermitsiaq հրատարակության համար։
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Լինցի WTA մրցաշարում:
ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին Երևանի աղմկահարույց որոշումը, ինչպես նաև հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հայ-ամերիկյան խարտիան այս կամ այն կերպ շոշափում է Հայաստանի տնտեսական անվտանգության հարցերը, մի երկրի, որի արտաքին առևտրաշրջանառության և օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքում ռուսական ուղղությունն ավանդաբար զբաղեցնում է «առյուծի բաժինը»։