Բաժիններ՝

Ասիայում մեկնարկել են Լուսնային նոր տարվա տոնախմբությունները

Ասիայի տարբեր երկրներում տոնում են Լուսնային նոր տարին, որով մեկնարկում է Օձի տարին։ Միլիոնավոր մարդիկ Չինաստանում, Կորեայում, Վիետնամում, Թաիլանդում և ասիական այլ երկրներում այս տոնը նշում են ընտանիքի և ընկերների հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Լուսնային նոր տարին համընկնում է լուսնային օրացույցով առաջին նորալուսնի հետ։ 15 օր տևող տոնախմբությունն այս տարի սկսվում է հունվարի 29-ին։

Տոնախմբության առաջին երկու օրերը ընտանիքի անդամները և ընկերները հավաքվում են ճաշկերույթի, միմյանց նվերներ են մատուցում։

Xinhua գործակալությունը հաղորդում է, որ տոնի նախօրեին Չինաստանում 200 միլիոնից ավելի մարդ միջմարզային ուղևորության է մեկնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031