Ֆրանսիան մի շարք երկրների ԱԳ նախարարներին և ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է Ուկրաինայի հարցով հանդիպման

Ֆրանսիան փետրվարի 12-ին հրավիրում է Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ուկրաինայում պատերազմը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետների:

Դեռևս պարզ չէ, արդյոք Ռուբիոն ներկա կլինի բանակցություններին, ասել են դիվանագետները, ովքեր խոսել են անանունության պայմանով՝ քննարկելու համար հանդիպումը, որը դեռ պաշտոնապես չէր հայտարարվել:

Տեսանյութեր

Լրահոս