Նուբարաշենի տներից մեկից գողացել են 2 մլն 730.000 դրամ և ոսկյա զարդեր
Հունվարի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 14։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով Նուբարաշեն 11 փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։
Ոստիկաններին Երևանի բնակիչ 31-ամյա Ռիմա Ա․-ն հայտնել է, որ 3-րդ հարկից գողացել են 2 մլն 730 հազար դրամ և ոսկյա զարդեր:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։