Բաժիններ՝

Կաթողիկոսը հորդորեց քահանաներին նվիրյալ ծառայությամբ ամենայն ջանք ի գործ դնել ազգային միաբանության զորացման ուղղությամբ

Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, գոհունակությամբ հաստատեց, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս քահանաներին հարստանալու նոր գիտելիքներով, քննարկելու հովվական կյանքին առնչվող զանազան հարցեր, ինչպես նաև փոխանակվելու միմյանց փորձառությամբ՝ առաջադրելով հովվական ծառայության մեջ առկա մարտահրավերներին ու հոգևոր կարիքներին համապատասխան նոր սկզբունքներ և մոտեցումներ։

Անդրադառնալով հայրենական կյանքում առկա դժվարություններին և անվտանգային հիմնախնդիրներին՝ Նորին Սրբությունը հորդորեց քահանաներին նվիրյալ ծառայությամբ ամենայն ջանք ի գործ դնել ազգային միաբանության զորացման ուղղությամբ։

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց եկեղեցականներին Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ հայրենիքի ու ժողովրդի հանդեպ ունեցած անվերապահ սիրով առավել արդյունավորելու իրենց առաքելությունը։

Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց հոգևորականների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031