Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Հունվարի 27-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Տ. Բիլգիչի հանդիպումը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մանրամասն քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Անկարային ասվել է, որ այն երկրները, որոնք հավակնում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդի դերին, պետք է հավատարիմ մնան հավասար հեռավորության սկզբունքին և չասոցացվեն հակամարտող կողմերից մեկի հետ։

Զրույցի ընթացքում արծարծվել են նաև հետխորհրդային տարածքում իրավիճակի զարգացման արդի հարցեր։ Մասնավորապես, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Անդրկովկասի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս