Լարսը բաց է, բայց հերթերը դեռ պահպանվում են. քանի՞ հայկական բեռնատար է սպասում
Ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի` Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում:
Այս մասին են վկայում Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
Այս պահին հերթում սպասում է 535 հայկական բեռնատար։ Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների` հերթում գրանցվել է տարբեր երկրներից 1680 բեռնատար։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ըստ վիճակագրության՝ ամեն օր «Վերին Լարսով» անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):