
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է. տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է

Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի ուժեղ ցնցումներն են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք պրոֆեսոր Նաջի Գյորուրը, անդարդառնալով այդ ցնցմանը, հունվարի, հիշեցրել է Չանաքքալեից դեպի հարավ՝ Էգեյան ծովի Էդրեմիթի ծոցում 1944-ին 6.8 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը, ապա նշել.
«Տարածաշրջանը սեյսմիկ ակտիվ փուլում է»:
Հիշեցնենք, որ նախօրեին գրանցված երկրաշարժի հետևանքով ավերածություններ չէին գրանցվել, սակայն այն խուճապ էր առաջացրել Թուրքիայի բնակչության ներսում: