
Թուրքիայի բնակչության թիվը 2100թ. կնվազի՝ կազմելով 77 միլիոն

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։ Ակնկալվում է, որ Թուրքիայի բնակչությունը կավելանա մինչև 2050-ը, իսկ դրանից հետո կնվազի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ենթադրվում է նաև, որ ծնելիություն ցուցանիշների արագ անկման տեմպերը կշարունակվեն։
Ըստ հետազոտության արդյունքների՝ 2030-ին Թուրքիայի բնակչության թիվը կկազմի 88 մլն 188.000, 2050-ին՝ 93 մլն 774.000, իսկ 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն։
Նշվում է, որ եթե 2023-ին միջին տարիքը համարվում էր 34-ը, ապա 2050-ին կհամարվի՝ 44․8-ը, 2075-ին՝ 51․5-ը, իսկ 2100-ին՝ 52․2-ը։
Թուրքիայի բնակչության թիվը ըստ պաշտոնական վերջին տվյալների, կազմում է 85.3 մլն։