
Բելառուսում ՀՀ դեսպանը Մինսկ չի էլ վերադառնա՞. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Լուկաշենկո-Փաշինյան հեռահար բանավեճից հետո՝ դեռեւս նախորդ տարվա հունիսին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել էր Երեւան եւ այլեւս Մինսկ չի վերադարձել:
ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա չի էլ վերադառնա Մինսկ, ավելին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այսպես ասած, ինադու, նա կտեղափոխվի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ՝ որպես դեսպան:
Սակայն, այստեղ հարց է՝ Լուկաշենկոյի՞ն են դրանով վատություն անում, թե` հենց դեսպան Խումարյանին»: