Բաժիններ՝

Երևանի փողոցներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը իրեն 7-րդ հարկից ցած է նետել:

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031