Երևանում հայտնաբերվել է հետախnւզման մեջ գտնվող ավտոմեքենա, վարորդը փորձել է փախnւստի դիմել
Երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և ավագ պարեկ Ռամոն Ալոյանի հետ Երևան քաղաքի Վերֆելի փողոցում նկատում են ամբողջովին թաղանթապատված, տեխզննություն չանցած «Mercedes E55» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին և դիմում է փախուստի։
Պարեկները հետապնդել են ավտոմեքենան, որի ընթացքում այն բախվում է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի և որոշ ժամանակ անց անհետացել պարեկների տեսադաշտից: Վարորդին պարեկները հայտնաբերել են «Կիլիկիա» թաղամասում և տեղափոխել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժին։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենան գտնվում է հետախուզման մեջ։
Վարորդը եղել է Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գաբրիելյանը, ով իր շրջապատում հայտնի «Կիլիկիացի Հիպի» մականվամբ։
Դեպքի փաստով ոստիկանություն Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։