
Ի՞նչ են խորհրդանշում Սբ. Ծննդյան պատարագից հետո ջրօրհնեքի արարողությունը, խաչը ջրի մեջ իջեցնելը և քավորի պարագան

– Ի՞նչ են խորհրդանշում Սբ. Ծննդյան պատարագից հետո ջրօրհնեքի արարողությունը, խաչը ջրի մեջ իջեցնելը և քավորի պարագան:
– Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան տոնի հետ միասին տոնվում է նաև Սուրբ Մկրտության տոնը: Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է ջրօրհնեքի արարողությունը: Խաչը ջրի մեջ իջեցնելը խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը: Իսկ խաչքավորը Սբ. Հովհաննես Մկրտչի խորհրդանիշն է:
Նույն օրինակով բոլոր եկեղեցիներում ջրօրհնեքին եկեղեցու խաչքավոր է ընտրվում, ով ընթացիկ տարվա ընթացքում ստանձնում է տվյալ եկեղեցու հոգևոր և նյութական պարտականությունները:
Աղոթաբար` Նոյ սարկավագ Անդրեասյան
qahana.am