Կառավարությունը կխստացնի Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ ունի կարգավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացները։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման համար։

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2024 թվականի «Ջրային օրենսգրքում» և շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են նոր հորատանցքերի օգտագործման սահմանափակումներ՝ Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում։ Այդ համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև գործող հորատանցքերի օգտագործումը ձկնաբուծական նպատակներով։

Նախագծով նախատեսվում է՝սահմանափակել հիդրոերկրաբանական տեղեկատվությունների տրամադրումը. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը չի տրամադրի հիդրոերկրաբանական տեղեկատվություններ՝ Արարատյան դաշտի արգելվող համայնքների համար,կարգավորել ձեռնարկատիրական գործունեությունը. սահմանափակվում է ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունը արգելված համայնքներում՝ ջրօգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների ավելի խիստ վերահսկում, արգելված համայնքներում ջրօգտագործման սահմանափակումների արդյունավետ կիրարկում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031