Բաժիններ՝

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած խոշոր վթարից

Դեկտեմբերի 29-ին, ժամը 08:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծաառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են մոտ 50 ավտոմեքենա, ինչի հետևանքով վնասվել է մոտակայքով անցնող գազատար խողովակը․ առկա է արտահոսք։ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Ա.-ին (ծնված 1979 թ․), ով տեղում մահացել է:

Տուժածներ Ն. Ս.-ն (ծնված 2004 թ․), Վ. Ս.-ն (ծնված 2004 թ․), Ս. Զ.-ն (ծնված 2006 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1994 թ․) և Ն. Ե.-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են մոտ 20 ավտոմեքենա, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և Հ․ Ա.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից արտահոսքը դադարեցվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս