Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն հայտարարել է դաշինքի վրա Ռուսաստանի ոչ ավանդական հարձակումների «իրական հավանականության» մասին

«Իրական հավանականություն կա», որ ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի ոչ ավանդական հարձակումները, ինչպիսիք են սաբոտաժները կամ հրկիզումները, կհանգեցնեն զգալի զոհերի, Sky News-ին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորարարության, հիբրիդային և կիբերնետիկ տեխնոլոգիաների գծով օգնականի տեղակալ Ջեյմս Ապատուրայը։

Ջեյմս Ապատուրայը, որը զբաղվում է, այսպես կոչված, հիբրիդային պատերազմներին հետևելու և զսպելու ՆԱՏՕ-ի ռազմավարության թարմացմամբ, ասել է, որ «դաշնակիցները պետք է իրար մեջ և Մոսկվայի հետ պարզ հասկանան, թե գորշ գոտում ռազմական ակտիվության որ մակարդակը կարող է դաշնակիցների պատասխաններ հրահրել, ներառյալ ռազմական ուժի կիրառում»։

Ըստ նրա, ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրներն արդեն գտնվում են «եռացող ջրի» վիճակում, քանի որ Ռուսաստանի ենթադրյալ հիբրիդային հարձակումները Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Կանադայում հասել են այնպիսի չափերի, որոնք հինգ տարի առաջ «միանգամայն անընդունելի» կլինեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս