Գերմանիան և Դանիան 15 Leopard տանկեր են փոխանցել Ուկրաինային
Գերմանիան Դանիայի հետ համատեղ Ուկրաինային է փոխանցել եւս 15 Leopard տանկ, Բեռլինը նաեւ կարճ հեռահարության IIRIS-T SLS եւ միջին հեռահարության RIS-T SLM ԶՀՀ է ուղարկել, հաղորդվում է Գերմանիայի նախարարների կաբինետի պորտալում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, ուղարկվել է ևս մեկ կարճ հեռահարության IRIS-T SLS հակաօդային պաշտպանության համակարգ (ընդհանուր առմամբ, այժմ Կիևը ստանում է վեց այդպիսի համալիրներ) և մեկ միջին հեռահարության IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգ (ընդհանուր առմամբ, այժմ փոխանցվել է հինգը):