Իսրայելը կոչնչացվի իրանական «Դիմադրության առանցք»-ի մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։

«Իրանը տարածաշրջանում չունի իր պրոքսի-ուժերը։ Եմենը, Հեզբոլլահը, Համասը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը, Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և Սիրիան ընդդիմանում են Սիոնիստական ​​ռեժիմին: Մենք կկործանենք այս ռեժիմը»,- ասել է Խամենեին:

Իրանական «Դիմադրության առանցքը» գլխավոր նպատակն է համարում Պաղեստինի ազատագրումն իսրայելական օկուպացիայից։ Այն ներառում է «Հեզբոլլահը», «Համասը», «Իսլամական Ջիհադը», «Իրաքի իսլամական դիմադրությունը» և Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031